կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 14:35
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը՝ պաշտոնանկությունների մասին

Հովիկ Աբրահամյանը՝ պաշտոնանկությունների մասին

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ ասելիք չունի, բայց քանի որ լրագրողներին ճեպազրույց էր խոստացել, պատրաստ է պատասխանել նրանց հարցերին:

 

ԱԺ նախագահը լրագրողների խնդրանքով նախ անդրադարձավ հետընտրական իրավիճակի վերաբերյալ հնարավոր արտահերթ նիստին եւ հայտարարեց, որ այժմ աշխատում են հայտարարության տեքստի վրա` թե ինչպես են պատկերացնում այդ քննարկումը եւ,  եթե համաձայնության գան, կկազմակերպեն արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի հետընտրական իրավիճակը եւ կընդունվի հայտարարության տեքստ:


Խոսելով պաշտոնանկությունների մասին` ԱԺ նախագահը նախ հիշեցրեց, որ իրենք 915 համայնքներից պարտվել են 70-ում, որից 15-ը քաղաքային համայնքներ են:


Աբրահամյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ եթե որեւէ համայնքում պարտվել են, ապա համայնքապետը պետք է հրաժարական տա:


«Մենք դրան դեմ ենք, որովհետեւ տվյալ համայնքի ղեկավարը մեղավոր չէ, որ մեր թեկնածուն պարտվել է: Այդ հրաժարականներն էլ ոչ թե կուսակցության նախաձեռնությամբ է, այլ տվյալ մարդու բարոյական խնդիրն եմ համարում»,- հայտարարեց Աբրահամյանը: