|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Վերջին պաշտոնանկությունները ՀԱԿ-ի պահանջների հետ կապելը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ծիծաղելի է համարում, թեեւ ՀԱԿ-ը հրաժարականները սկսել է որակել որպես իր հաղթանակ: Սակայն նա հրաժարականները մասամբ կապում է Քոչարյանի գործոնի հետ. երբ ընտրություններից առաջ եւ ընտրությունների ընթացքում նախագահը պետք է վստահ լինի իր կողքին կանգնած մարդկանց հավատարմությանը:
Այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ, Սաֆարյանի կարծիքով, Տիգրան Սարգսյանի միտքը չէր: Պատգամավորը համոզված է, որ դա Սերժ Սարգսյանի միտքն էր` արտահայտված վարչապետի բերանով: Հայտարարությունը, բանախոսի հավաստիացմամբ, օրգանական կապի մեջ էր վերջին պաշտոնանկությունների հետ: Դրանցով նախագահն ուղերձ էր հղում համակարգի բոլոր անդամներին, թե ինչ կարող է սպասվել նրանց քաղաքական կողմնորոշումը փոխելու դեպքում: