Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք Ֆըրաթ Քեյմանի` Հրանտ Դինքի մասին Radikal-ում գրված հոդվածը /որոշ կրճատումներով/:
Լինել Հրանտ Դինք և լինել թուրքահպատակ
Թուրքահպատակ լինելը, հավասար քաղաքացիությունը հեշտ չէ, դժվար է, սակայն այս հողերում միասին ապրելը ևս կարևոր է:
Սեպտեմբերի 15-ը մեր սիրելի ընկեր, մեծ սրտի տեր մեծ մարդ Հրանտ Դինքի ծննդյան օրն է:
2007-ի հունվարի 19-ին հանցագործների կողմից ետևից գազանաբար սպանված մարդու իրավունքների պաշտպան, մարդկային խոսքով և կեցվածքով մեզ` բոլորիս, միշտ արդարության գոյության և խղճով առաջնորդվելու կարևորության մասին հիշեցնող Հրանտ Դինքի ծննդյան օրն է:
Որպես հայ, թուրքահպատակ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի՝ Դինքն իր ողջ կյանքի ընթացքում այս հողերում միշտ պայքարել է հանուն տարբեր ինքնությունների, իրավական և գործնական մակարդակներում քաղաքացիական հավասար իրավունքների և ազատությունների, հատկապես՝ ժողովրդավարության կայացման համար:
Այս իրավացի, պատվավոր պայքարը շարունակել էր իր կյանքի, սպառնալիքների և հարձակումների գնով: Նա վախճանվեց բոլոր տեսակի բռնությունների դեմ իր մղած պայքարում` մի ցուրտ ուրբաթ օր` «Ակօս»-ի դիմաց` ետևից իրեն դավադրաբար մոտեցած սպիտակ գլխարկով անձի արձակած փամփուշտի թիրախը դառնալով: Սակայն այդ փամփուշտները պատճառ չհանդիսացան Հրանտ Դինքի մղած առաքինի պայքարի դադարեցմանը: Հակառակը՝ Հրանտ Դինքի անունը մեծացավ, խորհրդանիշ դարձավ և բոլորի սրտերը մտավ:
Հանուն արդարության, հանուն խղճի, հանուն հավասար քաղաքացիության՝ այս հողերում միասին ապրելու պայքարը շարունակվում է, և Հրանտ Դինքը այս պայքարում շարունակում է ապրել այդ արժեքների գոյությանը հավատացող մարդկանց մեջ:
Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ի գիշերը` նրա ծննդյան օրը, Դինքի անվան մրցանակ է շնորհվում այն անհատին կամ կազմակերպությանը, որը «առանց խտրականության, ռասիզմի, բռնության, ազատ և արդար աշխարհի համար աշխատանքներ է իրականացնում»: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր:
Հրանտ Դինքին շատ ենք կարոտում: Նա իր ժպտուն դեմքով, ջերմությամբ ասելու է՝ «շարունակե'լ պայքարը»:
Թուրքահպատակ լինել և հավասար քաղաքացիությունը պաշտպանելը հեշտ չէ, դժվար է:
Հրանտ Դինքն իր կյանքի գնով մեզ ցույց տվեց, թե ինչ է թուրքահպատակ լինելը և մեզ «հրավիրեց» այդ ցուցահանդեսին` բանավիճելու այդ թեմայի շուրջ:
Ծնունդդ շնորհավոր, Հրա'նտ…:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի