|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Աշխարհի որևէ անկյունում որևէ ժողովրդի հանդեպ` անկախ կրոնական, էթնիկ պատկանելությունից, չի կարելի նման բան իրագործել, դա ոճրագործություն է մարդկության դեմ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը` անդրադառնալով վերջին շրջանում Իրաքում եզդիների համատարած ջարդին:
Նա նշեց նաև, որ մենք պետք է ամեն կերպ աջակցենք մեր եզդի եղբայրներին: «Չի կարելի անտարբեր լինել, սառը կամ մոռացկոտ, հատկապես` մենք, որ անցել ենք այդ ճանապարհով: Օրերս համացանցում զոհված երեխաների նկարներն էին տեղադրել` 1915 թվականի սև-սպիտակ կադրերը և այսօրվա գունավոր կադրերը, կարծես կրկնօրինակած լինեին` ուղղակի գույն տված: Աշխարհն ինչո՞ւ է քնած, չգիտեմ: 21-րդ դարում այդպիսի սոսկալի ջարդ ու համատարած լռություն, ուղղակի սարսափելի է»,- ասաց Թուխիկյանը:
Ըստ նրա` իրականացվող ջարդի հանդեպ լինել լուռ կամ անտարբեր` նշանակում է հանցակից լինել: