|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նիկոլի գնալուց հետո դեռ պետք է հասկանանք, թե ով է այդ մարդը, որ Նիկոլի գնալուց հետո վերցնելու է պատասխանատվությունը եւ այս փլուզված երկիրը փորձի ոտքի կանգնեցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր երկրի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս: Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն»,- ասաց նա: