|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Հայաստանում 2008-2011 թվականներին կառուցվել է 56 փոքր ՀԷԿ` մոտ 45 մլն դոլար արժեքով: Այդ մասին ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ներկայումս հանրապետությունում գործում է 110 փոքր ՀԷԿ` ընդհանուր 147 ՄՎտ հզորությամբ: Եվս 74 փոքր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն է տրվել` ընդհանուր 140 ՄՎտ հզորությամբ:
Հայաստանի օրենսդրության համաձայն` փոքր ՀԷԿ-ր են համարվում մինչեւ 10 ՄՎտ հզորություն ունեցողները:
2010թ. հունվար- փետրվարի տվյալներով` հանրապետությունում արտադրված էլկեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում ՀԷԿ-երի մասնաբաժինը կազմել է մոտ 21%, դրանից փոքր ՀԷԿ-երին բաժին է ընկնում 5%-ը: 2020-ին կառավարությունը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել 10%-ի: