|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արաբական հեռուսաալիքները ցուցադրել են կադրեր, որոնցում Ազգային անցումային խորհրդի գրոհայինների ուսերին նստած է 18-ամյա լիբիացի Ահմեդ աշ Շայբանին: Նա պնդում է, որ հենց ինքն է սպանել գնդապետին:
Լիբիայի նորահայտ հերոսի ձեռքում 9 մմ-անոց ատրճանակ է, որն իբր մինչ Կադաֆիին սպանելը խլել է նրա ձեռքից:
Կադաֆիին սպանելուց առաջ ծաղրի են ենթարկել. հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Նրան կենդանի են բռնել, սակայն կատաղած ապստամբները սկզբում ծեծել են գնդապետին, ապա ինչ-որ մեկը մի քանի անգամ կրակել է նրա վրա: Քունքին արձակված գնդակի հեղինակը երիտասարդ աշ Շայբանին է: