Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության բրիգադը:
Հրշեջ-փրկարարները, քանի որ չեն կարողացել բացել տան դուռը, ստիպված նշված բնակարանի, որն 1-ին հարկում է, պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ կարողացել են ներս մտնել տուն և հենց կրակի միջից դուրս են բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր օպերատիվորեն շտապ օգնության կողմից տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան, բացի այրվածքներից, մարմնական վնասվածք է ստացել գլխուղեղի հատվածում, իսկ մայրը, ըստ բժիշկների՝ 40% այրվածքներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել են կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի», ու հիմա ոստիկանությունն ու քննչական մարմինը մի քանի վարկածների մեջ քննության առարկա են դարձնելու նաև մոր կողմից երեխային վնասելու, այնուհետև տունը հրկիզելու հանգամանքը»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: