|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն օրերս լուրեր էր տարածել, թե «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը զենք է վաճառում Մուամար Կադաֆիին:
Այսօր այդ հրապարակման հետքերով օրաթերթի խմբագրատան առջեւ էին հավաքվել «Արմավիա» ընկերության աշխատակիցները եւ պահանջում էին, որ օրաթերթի խմբագրությունը հերքի իր իսկ տարածած լուրերը:
Ցուցարարները նշում էին, որ պատրաստ են ամբողջ օրն անցկացնել օրաթերթի խմբագրատան առջեւ` մինչեւ թերթի գլխավոր խմբագիրը ներողություն չխնդրի Միկա Բաղդասարովից, ում, նրանց խոսքերով, ներկայացվել է անհիմն եւ սխալ մեղադրանք:
Խմբագրության լրագրողներից մեկը ցուցարարներին ասել է, որ այդ լուրն առաջինը հրապարակել են ոչ թե իրենք, այլ ipress.am լրատվական կայքը:
Թեմայի վերաբերյալ նաեւ այստեղ: