|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել Է Դմիտրի Մենդելեևի անվան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա կազմկոմիտեի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով:
«2019 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 207-րդ նստաշրջանում, որոշում է ընդունվել Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար»,- նշվում է հաղորդագրությունում:
Մրցանակի չափը 500 հազար ԱՄՆ դոլար է, այն ամեն տարի կհանձնվի երկու առանձին դափնեկիրների՝ յուրաքանչյուրին 250.000-ական դոլարի չափով: Մրցանակը կշնորհվի «բեկումնային հայտնագործությունների, բացառիկ նորարությունների և հիմնարար այն գիտությունների զարգացմանն ակտիվորեն աջակցելու համար, որոնք որպես խթանիչ գործոն են օգտագործվում կամ կարող են ապագայում օգտագործվել սոցիալ-տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև հասարակության զարգացման համար»:
Մենդելեևի անվան մրցանակը կդառնա միակ և ամենախոշոր մրցանակը հիմնարար գիտությունների բնագավառում՝ ի շահ կայուն զարգացման՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Նախատեսվում Է, որ ժյուրիի կազմում տեղ կգտնեն համաշխարհային գիտության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ: