|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած հեղափոխությունների` այսպես կոչված «արաբական գարնան» հասցրած վնասը 225 մլրդ դոլար է. հաշվարկել է Reuters լրատվական գործակալության BreakingViews ստորաբաժանումը:
2010 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ Եգիպտոսի, Թունիսի, եւ Լիբիայի տնտեսությունները` միասին վերցրած, 2011-2015 թթ. 2,2 տրիլիոն դոլար կկազմեն: Ներկայումս այդ ցուցանիշը իջեցված է 10 տոկոսով, որն էլ «արաբական գարնան» վնասների գումարն է:
Ըստ լիբանանյան The Daily Star թերթի` BreakingViews-ի հաշվարկները չի կարելի լիովին օբյեկտիվ համարել, քանի որ ԱՄՀ-ի կանխատեսումներում հաշվի են առնված ՀՆԱ-ի վրա ազդող բոլոր գործոնները, այլ ոչ միայն հեղափոխության հետեւանքները: