Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց մի շարք պետական գույքեր օտարելու մասին հարցը: Օտարման պրոցեսն իրականացվելու է մրցույթով: Այսինքն` դա ոչ թե աճուրդ է, այլ ներդրումային պարտավորություններ նախատեսող մրցույթ, մինչդեռ` աճուրդը չի նախատեսում ներդրումային պարտավորություններ: Արման Սահակյանի կարծիքով` երբ ներդրումային պարտավորություն չի լինում, մարդիկ ձեռք են բերում գույքը ու այդպես էլ թողնում են: Հիմա արդեն պայման է դրվում, որ որոշակի ներդրումներ արվեն, և գույքը նորմալ օգտագործվի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, թե դեռ պարզ չէ, որ մոդելն է ավելի լավը` աճո՞ւրդը, թե՞ մրցույթը: Աճուրդով հնարավոր է ավելի թանկ վաճառել գույքը: Վարչապետը դրան ավելի կողմնակից էր:
«Մենք այդ փորձը ունենք, և ես կարծում եմ, որ եթե օտարման գործընթացը մրցույթով չանենք ու ներդրումներ չպահանջենք, ապա կհայտնվենք այն վիճակում, որում հայտնվել էինք 20 տարի առաջ, երբ ձեռք էին բերում քայքայված գույքը ու տարիներ շարունակ թողնում այդ վիճակում»,- ասաց Արման Սահակյանը:
Վարչապետն էլ մնաց իր կարծիքին, որ աճուրդով հնարավոր է թանկ վաճառել, իսկ թանկ գնով ձեռք բերված գույքի վրա սեփականատերը պարտավորություններ կունենա: «Ես կարծում եմ` մենք պետք է ընտրենք այն տարբերակը, որը մաքսիմալ շատ փող կբերի բյուջե»,- ասաց Կարեն Կարապետյանը: