Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու` ԱԻՄ-ի որոշումը նշանակում է, որ Պարույր Հայրիկյանին գոհացնում է իշխող կուսակցության վարած քաղաքականությունն ու որդեգրած մարտավարությունը:
Yerkir.am-ի թղթակի այս հարցին ԱԻՄ նախագահը պատասխանեց իրեն հատուկ խուճուճ ոճով. «Եթե դու ինքնուրույն կուսակցություն ես, բնականաբար, մյուս բոլոր կուսակցությունների հետ ունես տարբերություն եւ հակասություն, այդ թվում` նաեւ Հանրապետական կուսակցության հետ: Եվ համատեղ աշխատելու հարցը ծագում է միայն այն դեպքում, երբ, բոլոր տարբերություններով հանդերձ, դու գտնում ես մի ընդհանուր նպատակ, որը հնարավոր է իրականացնել համատեղ ուժերով»:
Մեր հարցին` հավատո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն այդքան կամք կունենա` իրականացնելու այդ նպատակը, Հայրիկյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ոչ թե այդ նպատակն ինքնուրույն իրականացնողն է, այլ օգնողը, որ իրենք այդ նպատակն իրականացնեն: