| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անկախությունից հետո Երեւանի փողոցներում լուսացույցները դարձյալ գործարկվեցին միայն 2003 թվականից, երբ քաղաքապետ դարձավ Ռոբերտ Նազարյանը:
Այդ օրից ժամանակներ անցան, Ռոբերտ Նազարյանին փոխարինեցին Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, հիմա էլ` Կարեն Կարապետյանը, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցնել 4 հատ լուսացույց տեղադրել Երեւանի Շենգավիթ համայնքի Աշխատանքի հրապարակում, որտեղից են սկսվում մարզային եւ միջպետական նշանակության ճանապարհները: Օրվա տարբեր ժամերին այնտեղ խցանումներ են լինում:
Yerkir.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը հայտնեց, որ այդ հրապարակում լուսացույցներ չեն տեղադրվում, «քանի որ ամեն օր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հենց այդ փողոցով է գնում-գալիս հայրենի բնակավայր, իսկ լուսացույցը կարող է խանգարել մի քանի րոպե ուշ տեղ հասնելուն»: