կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 16:45
Քաղաքական

Ցնցված պրծած ենք, էլ ի՞նչը ցնցվի

Ցնցված պրծած ենք, էլ ի՞նչը ցնցվի

Տնտեսական ցնցումներ Հայաստանում չեն լինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց. «Ցնցված պրծած ենք, էլ ի՞նչը ցնցվի»:

 

Առաջիկա ամիսներին, ըստ նրա, ոչ մի լավ բան էլ չի լինի, չի լինի նաեւ ճգնաժամի երկրորդ փուլ: Բագրատյանը համոզված է, որ պարզապես ճգնաժամի առաջին փուլն է շարունակվում, որն էլ, ըստ նրա կանխատեսումների, կտեւի 10-15 տարի եւ կարող է քաղաքական բախումների հանգեցնել, ինչպես, օրինակ, եղավ արաբական աշխարհում: Նման պայմաններում, ըստ Բագրատյանի, պետք են հստակ քայլեր ձեռնարկել: Նա թվարկեց դրանցից մի քանիսը:

 

Բագրատյանի հավաստիացմամբ` նախ հարկավոր է ստերիլիզացնել դրսից եկող օգնությունը, վարկավորման տոկոսները 14 տոկոսից պետք է իջեցնել 3-4 տոկոսի, ձեռներեցների թիվը դարձնել 40 տոկոս, վաճառել հանքերը, կարգավորել մոնոպոլիաները:

 

Արդեն ավանդույթ է դարձել, որ Հրանտ Բագրատյանի ասուլիսը չի կարող անցնել առանց Տիգրան Սարգսյանի հասցեին հնչած վիրավորանքի. Բագրատյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը կարող է վատ վարչապետը լինել, բայց ոչ ցինիկ: Նա նաեւ նշեց, որ վաղը Տիգրան Սարգսյանը պաուզա կտա եւ 15 օր անց իր թվարկած քայլերից 3-ի մասին կհայտարարի: