|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական ուժերի միավորման բանալին, ըստ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, հասարակությունն է:
«Մենք առաջին հերթին աշխատելու ենք ժողովրդի հետ, բայց ինչ-որ փուլից չեմ բացառում, որ ժողովրդի մոբիլիզացիան պատշաճ մակարդակի հասցնելուց հետո արդեն հնարավոր կլինի այլ քաղաքական ուժերի հետ բանակցությունը, ոչինչ չեմ բացառում»,- նշեց նա:
Թե ի՞նչը կարող է ստիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ հարցին ՀԱԿ համակարգողը չցանկացավ պատասխանել եւ հավելեց, որ չի ցանկանում խոսել որեւէ մեկի մոտիվների մասին:
«Երկիր»-ի թղթակցի այն հարցին, թե չի՞ վախենում, որ այս ամենը կարող է ծուղակ լինել կոալիցիայի կողմից, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք վախկոտ չենք: Դա արդեն 4 տարի է, ինչ ապացուցել ենք»: