Շվեդիայի մայրաքաղաքում ընթացող If Stockholm Open տղամարդկանց մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դադարեցրել է իր ելույթները: Քառորդ եզրափակչում նա հրաժարվել է հանդիպել ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ` վնասվածքի պատճառով։ Այսպիսով, հայազգի թենիսիստը դուրս է մնում հետագա պայքարից: