| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների ամենշաբաթյա ցույցին այսօր միացել էին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին:
Ցույցը սկզբում խաղաղ էր ընթանում, սակայն, երբ կառավարության շենքից սկսեցին դուրս գալ կառավարության անդամները, այլ ընթացք ստացավ: Երբ մասնակիցները որոշեցին երթով գնալ դեպի նախագահական նստավայր, ոստիկանները գետնին տապալեցին Վարդգես Գասպարիին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ ակցիայի մի քանի այլ մասնակիցների:
Ոստիկանները, մերկացնելով Գասպարիին, ուժով նրան նստեցրին մեքենան ու տարան: Պատճառն այն է, որ նա փորձել էր ոստիկաններից պաշտպանել մի աղջկա, որը հանդգնել էր «ճանապարհ չտալ» ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. նախարարն անպայման պիտի ցուցարարների միջով անցներ: Վարդգես Գասպարին սրիկա էր անվանել ոստիկանապետին, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել էին` ա-մոթ:
Ալիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի: Իսկ Զարուհի Փոստանջյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց, թե այս իրավիճակն անհապաղ լուծումների պահանջ է դնում իշխանությունների առջեւ, ովքեր էլ հովանավորում են բանակում կատարվող հանցագործությունները: