կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 11:06
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Անժելա Սարգսյանի տղամարդուն "կոտրեցին"

ԺԱՄԱՆԱԿ. Անժելա Սարգսյանի տղամարդուն "կոտրեցին"

Անժելա Սարգսյանի տղամարդը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնել հանցագործ աշխարհում: Թերթի աղբյուրները հայտնում են, որ մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արեյանին հանդիպել են քրեական հեղինակություններ եւ եւ բացատրություն պահանջել իր արարքի համար:

 

Հիշեցնենք, որ վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր եւ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները մի քանի վայրկյանով տեղադրել է ինտերնետում, որպեսզի իր ընկերները, որոնց Անժելա Սարգսյանն իբր ասել է, թե Կարենը բռնաբարել է իրեն, հավատան, որ նման բան տեղի չի ունեցել, եւ իր ու Անժելայի կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ:

 

Լինելով նախկինում «օրենքով գող» Շուրայի որդին` Կարեն Արեյանը մինչեւ վերջերս մտադիր է եղել ապրել «հանցագործ» կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք եւ խախտվել են այս միջադեպով:

 

Կարեն Արեյանի խնդիրներն ավելի են շատացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նա պահվում է` մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: