|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Կարևորն այն է, որ գոնե կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում։ Տեսնենք»,- դատական նիստից առաջ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթում իր արած հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի արձագանքին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»։