|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ shamshyan.com-ի՝ երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, ովքեր ծառայություն են կատարելիս եղել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել են նրանց, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր ՃՈ ծառայողների հետ կարողացել են ինքնասպանության փորձ կատարեղ քաղաքացուն հետ բերեն կամրջի վտանգավոր եզրագծից և նրան, ինչպես նաև նրա հետ այնտեղ գտնվող ընկերոջը տեղափոխեն Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի, Յոկոսա քաղաքի Դադոդայ թաղամասի բնակիչ, 48-ամյա Էմին Օտային է, իսկ նրա հետ եղած ընկերը նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Ակինորի Օտային է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: