|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Վերադարձրե՛ք մեր տները», «Ամոթ է, պատգամավորները եւ տոկոսչիները խլում են մեր տարիների քրտինքը» ցուցապաստառներով երեկ նախագահի նստավայի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Գ. Չավուշի 14/3 եւ Նորաշեն 37 հասցեների անավարտ շենքների բնակիչները:
Նրանց փոխանցմամբ` ի հայտ եկած նոր սեփականատերերը կադաստրից ապօրինաբար ստացել են սեփականության վկայականներ, քանի որ կառուցապատող ընկերությունն իրավունք չուներ առքուվաճառք կատարել առանց ապագա բնակիչների մասնակցության: Չնչին գումարներով նոր բնակարաններ ձեռք բերած սեփականատերերի ցուցակում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անունը:
Տուժող Մելիք Շահինյանի տեղեկացմամբ` 14 բնակարանի տեր է կանգնել Հերմինե Նաղդալյանի ամուսինը. «Տեր է կանգնել տոկոսի դիմաց, եւ իսկական բնակիչները դուրս են մնացել: Բազմիցս Հերմինե Նաղդալյանը խնդրել ա, որ բնակիչներն իր անունը չտան միտինգների, ցույցերի ժամանակ: Բնակիչները հավատացել են, եւ այսօր նա խաբում է բոլորին, ոչ մի բնակարանից չի հրաժարվում»: