կարևոր
406 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 13:45
Քաղաքական

Խուժանավարի մարդու ունեցվածքը խլե՞ն, կարո՞ղ ա գիտեն 1917 թիվն է, իրենք էլ «պլաշերով չեկիստ» են․ Արման Աբովյան

2026 թ-ին հայ ժողովուրդը այս իշխանությանն ասաց՝ գնա տուն։ Եթե մինչև 2026 թ-ը այս իշխանությունները իրենց բոլոր մեքենայություններն արդարացնում էին ժողովրդից ստացած քվեներով, ապա 2026 թ-ին նրան այդ արդարացումն այլևս չունեն։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

«Պետական մակարդակով 1 տարվա ընթացքում իրականացված քարոզարշավը, որի ընթացքում ահռելի գումարներ էին ծախսվել և այդ ընթացքում իրականացվել էին բազմում գայթակղիչ քայլեր՝ սկսած ապահովագրություն, թոշակների բարձրացում, այլ դեպքում, երբ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունն այնպիսի որոշումներ ընդունեց, որ այդ 10 000-ներն անմիջապես «թոզմիշ եղան»։ Ինչ մնում է ընտրություններին, սրանք ընտրություններ էին, սրանց արդյունքում ԲՀԿ-ից ուղղակի գողացան ձայները։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՍԴ-ն ընդունում է ընդդիմության ներկայացրած բոլոր եզրակացությունները, ասում են՝ ընդունում ենք այն, ինչ դուք մատնանշում եք, բայց ոչինչ չենք կարող անել և ընտրությունները վավեր են։ Այս ընտրությունները չի կարելի վավեր համարել, այս ընտրությունները լեգիտիմ չեն»։

Աբովյանը նաև վստահ է, որ արդարությունը վերականգնվելու է. «Բոլոր բիզնես-ակտիվները, ընկերությունները, ամեն ինչ սուս-փուս վերադարձնելու են, խուժանավարի դնեն մարդու ունեցվածքը խլե՞ն... իրենց թվում է Հայաստանը թավշյա կղզի՞ է, ամենաթեթև արբիդրաժային դիմումով վերադարձնելու են։ Կարո՞ղ է գիտեն 1918 թիվն է, իրենք էլ պլաշերով չեկիստ են»։