Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նոր վարչակարգի կողմից թե' հայկական, թե' ադրբեջանական կողմի վրա ճնշում չի լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ է կողմերն իրենք լեզու գտնեն իրար հետ:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի` միջնորդ առաքելության էստաֆետն աստիճանաբար փոխանցվում է Ֆրանսիային, եւ ԼՂ հակամարտության կողմերի միջեւ հաջորդ հանդիպումները կփորձի կազմակերպել ֆրանսիական կողմը: Սակայն քաղաքագետը չի հավատում, թե այս գործընթացում Ֆրանսիան հաջողության կհասնի:
«Իմ կարծիքով` պարզապես ժամանակ է տրվում է հակամարտության կողմերին, եւ գուցե դա տեւի մի տասնամյակ: Այդ ժամանակը պետք է օգտագործել արդեն իսկ ձեռք բերված հաջողություններն ամրագրելու համար: Դա, առաջին հերթին, ազատագրված տարածքների բնակեցումն ու յուրացումն է, որը պետք է իրականացնի հայկական կողմը»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին կարող ենք խոսել միայն գործընթացի երկարատեւ սառեցման մասին` չբացառելով, որ կարող է լինել «դեկորատիվ» քաղաքականություն, որը, սակայն, իրական որոշումների կայացման հնարավորություն չի տա:
Ինչ վերաբերում է համանախագահող երկրներին, ապա, նրա կարծիքով, Մինսկի խումբը միջնորդից վաղուց վերածվել է խորհրդատվական խմբի, որտեղ աշխարհի երեք քաղաքական կենտրոնները պարզապես քննարկում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ փորձում են համաձայնեցնել իրենց գործողությունները` տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու առումով:
«Պարզ է, որ ստեղծված ձեւաչափում հարցերը չեն լուծվելու, իսկ ձեւաչափի փոփոխության մեկ տարբերակ կա` Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ընդգծեց քաղաքագետը: