|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայ-թուրքական արձանագրությունների տապալման համար Թուրքիան իր վրա արտաքին ճնշումը զգում է: Այդ գործընթացի հովհանավորները աշխարհի գերտերություններն էին եւ նրանց կողմից ճնշումներն ակնահայտ են: Բոլոր սլաքներն ուղղված են Թուրքիայի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքերով` Թուրքիայի կողմից արձանագրությունների սառեցնելը ապացույցն էր այն բանի, որ դրանք այնքան էլ չէին բխում թուրքական պետության շահերից, հակառակ այն թեզերի, թե դրանք միայն Թուրքիայի հաղթանակն էին. «Եթե այդքան լավը լինեին, կընդունվեին թուրքական խորհրդարանում»:
Թուրքագետը նշեց, սակայն, որ արձանագրությունների այս փակուղային վիճակում մնալը երկար տեւել չի կարող, եւ մեր դիվանագիտական զինանոցում պահված է զենքը, որը հարմար ժամանակ կարող է գործի դրվել` ստորագրությունները հետ կկանչվեն:
«Ստորագրությունների հետկանչը բացառել չի կարելի, այն բավականին իրատեսական է եւ կարող է ամեն պահի գործի դրվել: Սակայն ելնելով այս պահի աշխարհաքաղաքական վիճակից, դրանք ամենեւեին էլ առաջնային դեր չունեն»,- ասաց Ռ. Մելքոնյանը: