կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 11:10
Հասարակություն

Սալմոնելա, հակաբիոտիկներ և ՄԱՖԱՄ. ինչ է հայտնաբերվել ՀՀ ներկրված սառեցված հավի մսի արտադրատեսակների մեջ

Սալմոնելա, հակաբիոտիկներ և ՄԱՖԱՄ. ինչ է հայտնաբերվել ՀՀ ներկրված սառեցված հավի մսի արտադրատեսակների մեջ

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։

Սննդամթերքի ցանկացած տեսակ, որը ներմուծվում է Հայաստան, անցնում է սահմանային հսկողության փուլեր, որից հետո է միայն ապրանքը հայտնվում իրացման ցանցերում և վաճառակետերում։

Սննդամթերքի որակի սահմանային վերահսկողության անմիջական պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է։ Այսինքն՝ եթե տեղական արտադրողների սննդամթերքի մեջ խախտում հայտնաբերելիս պատասխանատվության էր ենթարկվում նախ և առաջ արտադրողը, ապա այս դեպքում առաջին պատասխանատուն վերահսկող մարմինն է՝ ՍԱՊԾ-ն։

2017թ. նոյեմբերի 13-ին մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 9 տեսակի ներկրված (բրազիլական, ռուսական, ուկրաինական) սառեցված հավի մսեր։

Դրանք ձեռք են բերվել՝ «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք» և «Պարմա» սուպերմարկետներից («Էվրիկա» սուպերմարկետների ցանցում ներկրված հավի միս այդ պահին չգտանք)։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ըստ ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի։

Փորձաքննության վերաբերյալ մանրամասները կարդացեք այստեղ: