կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 17:22
Սպորտ

Բաց նամակ` ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին

Բաց նամակ` ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին
Հարգելի նախագահ 


Ֆուտբոլի Եվրո-2012-ի որակավորման փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպման 26-րդ րոպեին մրցավար Գոնսալեսը կոպիտ սխալ թույլ տվեց`  ձեռքով խաղ արձանագրելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու գործողություններում, այն ընկալվեց որպես վերջին հույսի խախտում, եւ արդյունքում Բերեզովսկին հեռացվեց: Մինչդեռ խաղի կանոնները խախտել էր Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը` ձեռքով կասեցնելով գնդակը, եւ այդ մասին ինքն էլ խոստովանել է BBC sport-ի թղթակցին:


Այն, որ Քոքսը խաղացել էր ձեռքով, իսկ Բերեզովսկու ձեռքին գնդակը չէր դիպել, մենք համոզվեցինք` բազմաթիվ անգամ դիտելով դրվագի կրկնությունը:


Իրական կարողություններով Եվրոպայի առաջնության ուղեգրի համար առաջին անգամ պայքարող Հայաստանի հավաքականը մրցավարի այս կոպիտ սխալի պատճառով զրկվեց Եվրո 2012-ում հանդես գալու հնարավորությունից: 


Որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստ եւ հասարակական գործիչ` ակնկալում ենք Ձեր միջամտությունը: ՈւԵՖԱ-ն պետք է խստորեն պատժի հանդիպման մրցավար Գոնսալեսին` զրկելով նրան մրցավարական պրակտիկան շարունակելու հնարավորությունից, որպեսզի հետագայում նույնպես նման ճակատագրական անարդարություն թույլ չտրվի:


Yerkir.am-ի խմբագրակազմ


Yerkir.am-ի խմբագրակազմը այս նամակը ուղարկել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին և առաջարկում է, որ մեր ընթերցողները ևս իրենց էլեկտրոնային փոստերից նամակի անգլերեն տարբերակը ուղարկեն հետևյալ հասցեին` [email protected]:

Open letter to UEFA president

 

Dear Mr. President,

 

During Euro-2012 Ireland-Armenia football game, on the 26th minute referee Gonzales gave a red card to Armenian goalkeeper Roman Berezovsky thinking that the latter had broken the rules and touched the ball with hands.

The rules of the game were broken by Irish attacker Simon Cox, when he stopped the ball with hands. He later admitted during his interview with BBC that he really did brake the rules, while the Armenian goalkeeper didn’t even touch the ball.

The fact that Cox had played with hands and Berezovsky didn’t touch the ball, we became confident after re-watching the recording of the game. 

Armenia was battling for Euro-2012 for the first time and because of the referee lost that opportunity.

As a world famous football player and a social figure we expect your interference. UEFA must punish referee Gonzales and deprive him the opportunity to continue his practice.