Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետեւանքների կապակցությամբ սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը Լիբանանի նախագահ Միշել Աունին ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես ասվում է ․
«Իմ եւ ամբողջ Սիրիայի ժողովրդի անունից խորը ցավակցություն ենք հայտնում Լիբանանի ժողովրդին, նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով կան մարդկային զորհեր, նյութական վնասներ։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Այս աղետալի դեպքն իսկապես ցնցել է մեզ եւ մենք վստահ ենք, որ պիտի հաղթահարենք այս փորձությունը եւ շուտով արդեն անցնեք վերականգման աշխատանքներին»։
Նախագահ Ասադը եզրափակելով իր ուղերձը շեշտել է, որ Սիրիան պետք է շարունակի նեցուկ կանգնել բարեկամ Լիբանանին եւ Լիբանանի ժողովուրդին։