Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի օրը Սլովակիայի հայ համայնքի գրասենյակ են այցելել Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ եւ տեղեկացրել, որ կարեւոր տեղեկություն ունեն Իռլանդիա-Հայաստան կայանալիք խաղի մրցավարության կապակցությամբ:
Ըստ հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի` նրանք հայտնել են, որ կասկածներ ունեն, թե իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը հրահանգ է ստացել այնպես վարել խաղը, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Ընդ որում` պատճառն այն է, որ Եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիան պարտք է իռլանդացիներին 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի` Ֆրանսիայի դեմ խաղում անարդար մրցավարության համար. ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին գոլ էր խփել ձեռքով, սակայն մրցավարը հաշվել էր այն:
Ա. Գրիգորյանը փորձել է այդ մասին տեղեկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, սակայն բոլորի բջջային հեռախոսներն անջատված են եղել:
Իռլանդիա-Հայաստան խաղի ընթացքը ցույց տվեց, որ կասկածներն անհիմն չէին: Իսկ իր վերջին միջազգային խաղը վարող Գոնսալեսը հավանորեն նույնիսկ փոքր պատժի կամ դատապարտման չի արժանանա: