|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2006թ. ԿԳ նախարարությունը եւ «Գրեֆ» («Թոշակառու մանկավարժներն առանց սահմանի») կազմակերպությունը ստորագրել էին պայմանագիր, որի շրջանակներում նախատեսված էր ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում, մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում, մասնակցություն վերապատրաստող մասնագետների խմբի ստեղծում:
Նախարարության հավաստմամբ` ծրագիրը ծառայել է իր նպատակին, սակայն լրացել էր այն իրականացնելու վավերականության ժամկետը: Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն եւ «Գրեֆ»-ի փոխտնօրեն Ալեն Օրնեզը ստորագրեցին համագործակցության պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին եւս մեկ պայմանագիր:
«Ճիշտ է, շատ կարեւոր է, որպեսզի մեր համագործակցությունը լինի շարունակական, սակայն այն հավերժ լինել չի կարող. մենք կմեկնենք այստեղից, երբ զգանք, որ մեր կարիքն այլեւս չունեք»,- ասաց Օրնեզը: Նա կարեւորեց հանգամանքը, որ ծրագրի իրագործման ընթացքում իրենք ունեն մշտական ներկայություն եւ տարեկան 6 շաբաթ տեւողությամբ 2 անգամ միջամտելու իրավունք:
Արմեն Աշոտյանը խորհրդանշական համարեց, որ այս համաձայնագրի ստորագրումը հաջորդել է Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցին` նշելով, որ նախագահների կողմից նախանշված ծրագրերը կյանքի կոչվելու անհրաժեշտություն ունեն։ «Մենք շահագրգռված ենք դրանում, և պատրաստ ենք պայմաններ ստեղծել դրանց իրագործման համար»,- ասաց նախարարը: