Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օրվա համառ ջանքերից հետո yerkir.am-ի թղթակցին, ի վերջո, հաջողվեց հեռախոսով կապվել ՀԱԿ-ի հետ եւ հասկանալ, թե ո՞րն է արտահերթ ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջների միջեւ տարբերությունը:
«Փոխվում են շեշտադրումները: Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի ժամանակ կարող էր բանակցությունների, քննակումների, կոմպրոմիսների արդյունքում ժամկետ որոշվեր, այդ դեպքում մենք նրանց կարծիքը պետք է լսեինք, իսկ հրաժարականի պահանջը նշանակում է, որ մենք այլեւս երկխոսությունը կամ քննարկումը բացառում ենք: Հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջը քաղաքական լրիվ տարբեր հարթության, լրիվ տարբեր շեշտադրումների խնդիրներ են: Արտահերթ նախագահական ընտրություններն ուրիշ կարգավիճակ են, նախագահի հրաժարականը` լրիվ ուրիշ: Արդյունքում` բովանդակային առումով լրիվ նույնն է, բայց շեշտադրումների առումով տարբեր է»,- մեր թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Թե ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ «շեշտադրումը»` Մանուկյանը հայտնեց, որ «իշխանությունները չընկալեցին այն մոտեցումները, որ ՀԱԿ-ն առաջարկում էր երկխոսության տարբերակով հասնել այդ ճանապարհին, այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը կոշտացրել է դիրքորոշումը»:
«Երկխոսության ընթացքում համախոհների զանգված ենք կորցրել, եւ եթե իշխանությանը թվում էր, թե մեզ մատի վրա կֆռռացնի եւ ժամանակ կշահի, սխալվում է, մենք այդ խաղն ավարտեցինք, այդ դիրքորոշումն ավարտեցինք, հիմա գնում ենք այն իշխանությունների հրաժարականի պահանջով, որը չհասկացավ երկխոսության լավ լինելը»,- խոստովանեց Արամ Մանուկյանը: