|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արտահերթ նախագահական ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջների միջեւ լուրջ տարբերություն կա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով yerkir.am-ի` ՀԱԿ-ի պահանջի փոփոխության վերաբերյալ հարցին` վստահեցրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների պահանջը պարունակում էր բանակցություններ, քննարկումներ, երկկողմանի գործընթաց էր, իսկ անհապաղ հրաժարականը երկխոսություն, քննարկում չի ենթադրում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջից էլ հրաժարվեցին, «քանի որ չէին ուզում բանակցել այն իշխանության հետ, որը պատերազմ է հայտարարել ժողովրդին»:
Արամ Մանուկյանը հաստատեց նաեւ օրեր առաջ yerkir.am-ի հետ զրույցում արված այն խոստովանությունը, թե երկխոսության արդյունքում համախոհների զանգված են կորցրել եւ, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականն այժմ կոշտացնում են դիրքորոշումը, որ իշխանությունն էլ այլեւս չմտածի, թե ՀԱԿ-ին «մատի վրա ֆռռացնում է»: