Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառները ստեղծել են Լենինն ու Ստալինը. «Նրանց կողմից ազգային-տարածքային սկզբունքով երկրի բաժանումը խիստ սխալ է եղել: Հենց դա էլ իրականում փլուզեց ԽՍՀՄ-ը»,- ասել է ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը` «Новая Неделя» պարբերականին տված հարցազրույցում:
Գորբաչովը, խոսելով Անդրկովկասի մասին, առանձնացրել է երեք երկիր, որոնց թվում, որպես պետություն, նշում է նաեւ Լեռնային Ղարաբաղը. «Ողջ Անդրկովկասը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը ալեկոծվում էին, այս պետություններում արդեն իսկ կային երկրից դուրս գալու մեխանիզմները»:
ԽՍՀՄ վերջին ղեկավարը խոսել է նաեւ հայերի ջարդերի մասին: Հիմնավորելով իր` երկրի մի շարք շրջաններ զորքեր մտցնելու որոշումը, օրինակ է բերել 1989 թվականի Ֆերգանայի եւ 1990 թվականի Բաքվի անկարգությունները. «1990 թվականին Բաքվում զորքերը դադարեցրին անկարգությունները, երբ հայ բնակչությանը կոտորում էին»: