|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը իր պարգևավճարից 5000 դոլար հատկացրել է Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցներին՝ պահակից մինչև տնօրեն:
Այս մասին թերթին պատմել է ակադեմիայի աշխատակիցներից մեկը ու հատուկ շեշտել, որ 22-ամյա Հենրիխն իր շնորհակալությունն է հայտնել այն մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ ամեն ինչ անում են, ստեղծում են բոլոր պայմանները մեր թիմի ֆուտբոլիստների համար, ու դա անում են ջերմորեն, սիրով՝ հավատալով մեր թիմի հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հենրիխը հանքափորների կազմում ստացած իր առաջին աշխատավարձից մեծ գումար էր նվիրաբերել Արցախում բնակվող ազատամարտիկների ընտանիքներին: