Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ այսօր առավոտ արեցիք՝ հրաշալի էր․ իրական անհնազանդության ակցիաների շղթա, շուրջ 60 խումբ ժամը 8-ից սկսած մինչև 11։30 շրջափակեցին փողոցները, կասեցրին երթևեկությունը, կաթվածահար արեցին մայրաքաղաքը և ցույց տվեցին, որ ժողովուրդն է իրադրության տերը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Այսօր լուր են ստացել, որ Ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։
«Նիկոլը փորձում է վարձահատույց լինել ոստիկանությանը, որպեսզի իր իշխանությունը պահի։ Դիմում եմ Ոստիկանությանը՝ տղե՛րք, Նիկոլը ուզում է ձեզ գնի, ձեզ շողոքորթի, ուզում է գումարով ձեզ ներգրավի իր ապօրինի գործունեության մեջ․ մի՛ տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին։ Իսկ եթե ձեզանից ոմանց ինքը երաշխիք է տվել, որ՝ արեք ինչ ուզում եք, միևնույն է, չեք պատժվելու, ինքը ձեզ խաբել է, ինքը չի լինելու, հետևաբար, մի ներգրավվեք այդ ապօրինի բռնաճնումների մեջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման դեպք չի եղել մինչև մինչև այսօր․ 3 ու կես ժամվա մեջ բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրականում թիվը մոտ է 600-ի։
«Սա՛ է ժողովրդավար իշխանությունը, Հայաստանի իրական պատկերը։ Բայց բոլոր բաժիններում հնչում էր «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»։ Նաև կան ոստիկաններ, որ մեր ընկերներին փորձում են կեղծ ցուցմունքներով տանել ձերբակալության, բայց արդեն անիմաստ է՝ ժողովրդի պայքարը անկասելի է։ Գնալու ենք մինչև վերջ և հաղթանակ»,-նշեց Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվանից Ֆրանսիայի հրապարակում գործում է ամոթի պատ, որի վրա հայտնվելու է բոլոր այն ոստիկանների նկարները, ովքեր ապօրինություններ կգործադրեն ցուցարարների նկատմամբ։
«Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և նոր քրեական գործեր մի՛ շալակեք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․