|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` արյունոտ վիճակում: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Պարզվել է, որ Ե.Սայունցի մահը վրա է հասել ժամը 18.30-ի սահմաններում` իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով:
Տղան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: