|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ` Վանաձորի Տիգրան Մեծի 9 շենքի 1-ին բնակարան փորձաքննության էին բերվել նախօրեին դաժանաբար հորը սպանած երիտասարդին:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան` ժամը 18:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վերոհիշյալ բնակարանում հայտնաբերել է 60-ամյա Սերյոժա Ղուբաթյանի դիակը` գլխին հասցված բազմաթիվ վնասվածքներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նույն օրը բնակարանում, դանակով և կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին՝ 21-ամյա Տիգրան Գյուլբանկյանը, ով 2002 թվականի սեպտեմբերի 26-ից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում` նեւրասթենիա` ախտորոշմամբ:
Երեկ ավագ քննիչը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Տիգրան Գյուլբանկյանի նկատմամբ կատարվի հոգեբուժական փորձաքննություն: Դատավոր Նարինե Հովակիմյանը բավարարել է պահանջը և, ըստ Գագիկ Շամշյանի, Տիգրան Գյուլբանկյանին տեղափոխելու են Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը: Հանցագործության գործիքները` կացինն ու դանակը, առգրավված են: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի