Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը համարում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներն այսքանով չպիտի վերջանան:
«Նրան, ինչ այսօր ունենք, այդքան էլ հեշտ չենք հասել, մեր ակտիվիստները թեև քիչ էին, սակայն արդյունքի հասանք: Սակայն սա վերջնական արդյունքը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ռիչարդ Հովհաննիսյանն առանձնացրեց երկու ուղղություն, որոնցով հետագայում կարելի է աշխատել՝ միջազգային հանրությունը և Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր համարձակվում են հարցականով մոտենալ թուրքական իշխանությունների հայտարարություններին:
Ինչ վերաբերում է հայոց պահանջատիրությանը, ապա Հովաննիսյանը շեշտեց, որ դա պետության որոշելիքն է, քանի որ մենք ունենք առավելագույն և նվազագույն պահանջներով փաստաթղթեր:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք հետևում է իր որդու ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գործունեությանը, Ռիչարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Միայն հեռվից»:
«Իսկ խորհուրդներ տալի՞ս եք, երբ նա իր քաղաքական գործունեության ընթացքում նեղության մեջ է լինում» հարցին պատասխանեց. «Խորհուրդ չեմ տալիս, քանզի այդ ո՞ր որդին է իր հորը լսում, որ նա լսի»: