|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ ճապոնական լրատվամիջոցների` Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 10 հազար անվճար տոմս հատկացնել այն զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են իրենց երկիր այցելել 2012 թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 31-ը:
Նման ծրագիրը կնպաստի զբոսաշրջիկների աճին մարտի 11-ի կործանարար երկրաշարժից եւ ցունամիից, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից հետո:
Անվճար ավիատոմսերի տերերի անունները կորոշվեն համացանցի միջոցով: Որոշման համաձայն` Ճապոնիայում գտնվելու ժամանակ զբոսաշրջիկներից կպահանջվի բացել բլոգներ:
Նշենք, որ Ճապոնիայի կառավարությունն այդ ծրագրի համար կծախսի 14 մլն դոլար: