|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ի առավոտյան ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է G7-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա է ժամանել ֆրանսիական կառավարական օդանավով։
Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ի սկզբանե Զելենսկին պետք է գագաթնաժողովին առցանց մասնակցեր, սակայն ավելի ուշ քաղաքական գործիչը միջոցառմանն անձամբ ներկա գտնվելու «մեծ ցանկություն է հայտնել», և Ճապոնիայի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։
Այցի շրջանակներում Զելենսկին մասնակցելու է ուկրաինական հակամարտության թեմայով նիստին ու հանդիպում է ունենալու Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։