Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպման ընթացքում իսլամական պետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:
«ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն` միաժամանակ հայտարարելով տարածաշրջանում «լարվածության թուլացման համար ջանքերի անհրաժեշտության» մասին:
Զարիֆն, ի պատասխան դիտարկմանը, հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ և ցանկանում է Ճապոնիայի հետ համագործակցել համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների պահպանման հարցում:
Թեև ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրից դուրս է եկել, այնումենայնիվ, Ճապոնիան անհրաժեշտ է համարում ԳՀՀԾ-ի պահպանումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը մայիսի 8-ին հայտարարել է ԳՀՀԾ որոշ կետերի կատարումը դադարեցնելու մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին, որոնք կապված են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումների, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հետ ու առաջացած խնդիրները պատշաճ կերպով լուծելու հարցում ԳՀՀԾ մյուս անդամ երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի անընդունակության հետ:
Հավելենք նաև, որ Իրանը վերոհիշյալ երկրներին 60 օր ժամանակ է հատկացրել Իրանի շահերն ապահովելու համար: Նաև խոստացել է կրկին կատարել դադարեցված պարտավորությունները, եթե նրանց հաջողվի լուծել ԱՄՆ գործողությունների պատճառով ի հայտ եկած խնդիրները: