| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոլանդիայի իշխանությունները արգելել են թունդ ազդեցություն ունեցող մարիխուանայի վաճառքը սուրճի խանութներում եւ այն դասել են այնպիսի թմրանյութերի շարքը, ինչպիսին են կոկաինը եւ էքստազին. հաղորդում է BBC-ն:
Բանն այն է, որ ներկայումս մարիխուանայի մեջ տետրահիդրոկանաբինոլի (ՏՀԿ) քանակը մեծացել է, ինչի հետեւանքով ծխախոտն ավելի թունդ ազդեցություն է ունենում, քան նախկինում էր:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր թմրամիջոց, որը կպարունակի 15 տոկոսից ավելի ՏՀԿ, դասվելու է թունդ թմրանյութերի շարքը: Այս որոշումը մեծ հարված կարող է հասցնել սուրճի խանութներին, քանի որ պարտավորված են լինելու իրենց ապրանքների 80 տոկոսը փոխարինել ավելի թույլ ազդեցություն ունեցող նյութերով:
Արգելքը դեռեւս գործում է միայն Մահաստրիխտ քաղաքում. սա փորձանական ծրագիր է, եւ հաջողության դեպքում այն կկիրառվի հոլանդական մյուս քաղաքներում:
Նշվում է նաեւ, որ այս արգելքը չի վերաբերում գերմանացի եւ բելգիացի զբոսաշրջիկներին: