կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 10:55
Իրավական

57-ամյա կինը զբաղվել է մարիխուանայի վաճառքով

57-ամյա կինը զբաղվել է մարիխուանայի վաճառքով

Դեկտեմբերի 26-ին` ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի և Կռիլովի փողոցի խաչմերուկից «Սամանդ»  տաքսի ծառայության ավտոմեքենայով բերման են ենթարկել 1961 թ. ծնված  Լևոն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է  պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լևոն Բ.-ն նշված փաթեթները   ձեռք է բերել Երևան  քաղաքի բնակչուհի, 1955 թ. ծնված Վարդիթեր Ա.-ից, որը նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59.5 գ ընդհանուր կշիռով:


Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվածը   ուղարկվել է  փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին: