|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրել է 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:
2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը: Ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը: