|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հոկտեմբերի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:
Նույն օրը, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու և օրհնություն ստանալու այդ Ավետարանից: