կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 10:51
Հասարակություն

Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Օգոստոսի 13-ին, Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավանդաբար Բերքառատ կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

Արագածոտնի թեմից հայտնում են, որ մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 14:00: