|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի 27-ին՝ Մեր Տիրոջ Պայծառակերպության բերկրալի տոնին, Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 11-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:
Արագածոտնի թեմը հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:
Արագածոտնի թեմից հայտնում են, որ Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: