Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Յուրաքանչյուր իսկական մտավորականի վախճանով բոլորս մի քիչ որբանում ենք, իսկ գույները մեր կյանքում խամրում են: Այս զգացողություններն ավելի սուր են արտահայտվում, երբ փնտրում ես փոխարինող նոր գույներ, նոր որակ, բայց կա'մ չես գտնում, կա'մ էլ գտնում ես ավելի ու ավելի քիչ:
Հասարակության, ժողովրդի դիմագիծ կերտող շրջանակը աստիճանաբար խեղճանում է միջակությունների, համատարած ռաբիսության ու չափանիշների անկման այս ժամանակներում: Այդ որակից կառչելու փոխարեն մեզանում արմատավորվում է նրանց սեփականաշնորհելու մարազմատիկ հակումը:
Մի ժամանակ այդ ախտով իշխանությունն էր տառապում, իսկ հիմա` «արմատականները»: Հիմա չկան մտավորականներ. կան մերոնքականներ ու ձերոնքականներ, ժողովրդականներ ու հակաժողովրդականներ: Որ նրանցից ոմանք ունեն քաղաքացիական կեցվածք, պարտքի զգացում և արտահայտվելու մղում, որևէ մեկին իրավունք չի վերապահում յուրացնել դրանք, օգտագործել հասարակությանը պառակտելու, ունեցած սակավ մտավորականությանն արժեզրկելու համար: Մեդալներ տվողներն ու «մերոնցականացնողները» չեն մտավորականի ու մտավորականության, որպես հասարակության բարոյական և արժեքային համակարգ ստեղծող և դրա բարձր նշաձողը սահմանողի արժևորողն ու գնահատողները: