կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 12:10
Քաղաքական

Ադրբեջանն իր ագրեսիան մինչև վերջ շարունակելու հիվանդագին մոլուցք ունի. Գեղամ Մանուկյան․ «Փաստինֆո»

Ադրբեջանն իր ագրեսիան մինչև վերջ շարունակելու հիվանդագին մոլուցք ունի. Գեղամ Մանուկյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը` հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանական այն թեզը, որ Արցախից ազատվելով գալու է խաղաղության դարաշրջան, հօդս ցնդեց, մեր հայրենակիցները արձանագրեցին, որ ոչ թե ՀՀ-ն էր Արցախի երաշխավորը, այլ՝ Արցախն էր երաշխավորում Հայաստանի անվտանգությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Սյունիքում նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին միայն երեկոյան` ռուսական կողմի միջնորդությամբ:

Պատգամավորը նշեց՝հրադադարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը.

«Ադրբեջանը մինչև վերջ ագրեսիան շարունակելու հիվանդագին, ռասիստական մոլուցք ունի: Օգտվելով այն խայտառակ վիճակից և պարտվողական կեցվածքից, որ ունեն Հայաստանի կառավարությունը և վարչապետի աթոռին նստած անձը` Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան կեցվածքը»,-ասել է Գեղամ Մանուկյանը;

Ըստ պատգամավորի՝ իշխանությունները երեկ խորհրդարանում «մեկ կետից տված հրահանգով» հակառուսական հայտարարություններ էին անում, որոշ դեպքերում էլ Ռուսաստանի հետ «շանտաժի և սպառնալիքի» լեզվով խոսում:

Արդյո՞ք պատգամավորների հակառուսական հայտարարությունները վկայում է՞ին, որ իշխանությունները մտադիր են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանի գավառական շուստրիությունը, որ մեր երկիրն այս վիճակի մեջ է դրել, փոշիացրել է մեր ազգային անվտանգությունը, դիվանագիտական ողջ ջանքերը:

Ներհայաստանյան կյանքում անընդհատ սուտ խոսելուց հետո այդ ամենը տեղափոխվում է միջազգային հարթակ: Իշխանությունը իր իրարամերժ հայտարարությունների ձեռքը կրակն է ընկել, երնեկ իրենք ընկնեին կրակը, դրանով սահմանփակվեր ամեն ինչ, բայց այդ ամենը դառնում է հայ ժողովրդի դեմ ուղղված քայլերի շարք»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք, Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարածքային կորուստների մասին բազմիցս բարձրաձայնել էին, սակայն իշխանությունները հերքում էին.

«Հիշում եք, Սև լճի մոտ թշնամական գործողություններից հետո ինչպես էին կուրծք պատռում, ընդդիմությանը մեղադրում, թե ստում ենք: Վերջում պարզվեց, իրենք էին ստում՝ խաբելով ՀՀ քաղաքացուն»,-ասաց Մանուկյանը»: