|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ընդառաջելով Թբիլիսիի քաղաքապետարանին, հոկտեմբերի 7-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել Թբիլիսիի բնակիչների համար` քաղաքի օրվա կապակցությամբ:
Թբիլիսիի օրը մշտապես նշվել է հոկտեմբերի վերջին, սակայն, ըստ ռուսական Взгляд թերթի կայքի, հոկտեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարվել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Վրաստան կատարելիք այցի կապակցությամբ։
Փաստորեն, ցուցամոլ վրացիները մի կրակոցով երկու նապաստակ են խփում` իրենց տոնն են ցուցադրում Սարկոզիին, նաեւ իշխանությունները կոչ են անում «ազատ» թբիլիսցիներին Ազատության հրապարակում ունկնդիր լինել երկու երկրների նախագահների ելույթին: